18:07  ,  22 հոկտեմբերի, 2018

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի

65-ամյա Գաբրիելե Գավինան ընտրվել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հաղորդում է կազմակերպության կայքը:

Գավինան միակ թեկնածուն է եղել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում եւ հավաքել է 97,20 տոկոս ձայն:

Ըստ կանոնակարգի՝ Գավինան Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան կղեկավարի մինչեւ 2020 թվականը:

Հիշեցնենք, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախորդ նախագահ Կարլո Տավեկիոն պաշտոնը լքել էր 2017-ի նոյեմբերն, երբ հայտնի դարձավ, որ Իտալիայի հավաքականը 60 տարում առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում