17:10  ,  22 հոկտեմբերի, 2018

Լեւոն Արոնյանը տարել է 2 հաղթանակ եւ կմրցի Սամուել Սեւյանի հետ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2 հաղթանակով է մեկնարկել բրիտանական Մեն կղզում անցկացվող «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարում, որին մասնակցում են 37 երկրների 165 շախմատիստներ, այդ թվում՝ 75 գրոսմայստեր:

Մեկնարկային 2 տուրերում հաղթել են նաեւ Հայաստանի հավաքականի շախմատիստ Հրանտ Մելքումյանը եւ ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սեւյանը, հայտնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Հոկտեմբերի 23-ին կայանալիք 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը կխաղա Սամուել Սեւյանի հետ, իսկ Հրանտ Մելքումյանի մրցակիցը կլինի Պավել Տրեգուբովը:

Մրցաշարի մասնակիցների թվում են նաեւ աշխարհի նախկին չեմպիոններ Վիշվանաթան Անանդը եւ Վլադիմիր Կրամնիկը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը եւ Ալեքսանդր Գրիշչուկը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում