19:40  ,  22 հոկտեմբերի, 2018

Աշխարհի լավագույն դարպասապահներն՝ ըստ Իկեր Կասիլյասի

Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը կարծիք է հայտնել, թե ովքեր են աշխարհի լավագույն դարպասապահներն այս պահին: Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը նշել է Մարկ-Անդրե տեր Շտեգենին («Բարսելոնա») ու Յան Օբլակին («Աթլետիկո»):

«Անկեղծ ասած, վերլուծելով այսօրվա իրավիճակը, կարծում եմ, որ Օբլակն ու Տեր Շտեգենը աշխարհի լավագույն դարպասապահներն են այս պահին: Այժմ նրանք անցկացնում են իրենց կարիերայի լավագույն շրջանը»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 37-ամյա Կասիլյասը խոստովանել էր, որ արդեն մտածում է կարիերան ավարտելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում