15:51  ,  22 հոկտեմբերի, 2018

«Բարսելոնայի» նախագահ. Նեյմարը չի վերադառնա

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հերքել է լուրերը, որ ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ կատալոնական ակումբ:

«Նեյմարը չի վերադառնա «Բարսելոնա»: Չեն եղել այդպիսի զանգեր ու հանդիպումներ, մենք չենք բանակցել այդ հարցով»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայում» խաղացել է 2013–2017 թվականներին եւ ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Նեյմարի ու ՊՍԺ-ի միջեւ պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ 2020 թվականի ամռանը նա կարող է 200 միլիոն եվրոյի դիմաց հեռանալ ակումբից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում