22:01  ,  22 հոկտեմբերի, 2018

«Արսենալի» մեկնարկային կազմը «Լեսթերի» դեմ խաղում (ֆոտո)

Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը «Լեսթերի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 9-րդ տուրի վերջին խաղում: Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Ունաի Էմերիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում:

«Արսենալ». Բերնդ Լենո, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Ռոբ Հոլդինգ, Շտեֆան Լիխշտայներ, Լուկաս Տորեյրա, Գրանիտ Ջակա, Մեսութ Օզիլ, Հենրիխ Մխիթարյան, Ալեքս Իվոբի, Ալեքսանդր Լյակազեթ։

Հոկտեմբերի 22-ին «Արսենալի» խաղադաշտում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին: Պրեմյեր լիգայի 8-րդ տուրից հետո «Արսենալը» 18 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Լեսթերը» 12 միավորով 11-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով