Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը «Լեսթերի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 9-րդ տուրի վերջին խաղում: Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Ունաի Էմերիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում:
«Արսենալ». Բերնդ Լենո, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Ռոբ Հոլդինգ, Շտեֆան Լիխշտայներ, Լուկաս Տորեյրա, Գրանիտ Ջակա, Մեսութ Օզիլ, Հենրիխ Մխիթարյան, Ալեքս Իվոբի, Ալեքսանդր Լյակազեթ։
Հոկտեմբերի 22-ին «Արսենալի» խաղադաշտում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին: Պրեմյեր լիգայի 8-րդ տուրից հետո «Արսենալը» 18 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Լեսթերը» 12 միավորով 11-րդն է:
The teams are in - here's how we line up against @LCFC #ARSLEI pic.twitter.com/tSGLtpLtex
— Arsenal FC (@Arsenal) October 22, 2018
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում