00:22  ,  23 հոկտեմբերի, 2018

Մարսելոն ցանկանում է հեռանալ «Ռեալից» եւ միանալ Ռոնալդուին

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարսելոն մտադիր է այս ձմռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից»:

Tuttosport-ի համաձայն՝ 30-ամյա բրազիլացին ցանկանում է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս» եւ միանալ իր նախկին ակումբակից, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Նրա տրանսֆերը կարող է կազմել 50-60 միլիոն:

«Ռեալի» հետ Մարսելոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը: Նա 2007 թվականից է հանդես գալիս Արքայական ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում