14:39  ,  22 հոկտեմբերի, 2018

Խաբիբ Նուրմագոմեդովը հանդիպել է Նիկիտա Սիմոնյանին (ֆոտո)

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը ներկա է եղել Մոկսվայի «Սպարտակի» ու Տուլայի «Արսենալի» միջեւ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի խաղին:

Հանդիպումից առաջ դաղստանցի մարտիկը լուսանկարվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, «Սպարտակի» լեգենդար հարձակվող Նիկիտա Սիմոնյանի հետ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկիտա Սիմոնյանը դարձել էր 92 տարեկան:

Տուլայի «Արսենալի» դեմ տնային խաղում «Սպարտակը» պարտվել էր 2:3 հաշվով: Այդ հանդիպումից հետո «Սպարտակի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմո Կարերան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում