13:33  ,  22 հոկտեմբերի, 2018

Մասիմո Կարերան հեռացվեց Մոսկվայի «Սպարտակից»

Մոսկվայի «Սպարտակի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմո Կարերան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի կայքը:

«Սպարտակի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Ռաուլ Ռիանչոն:

Իտալացի 54-ամյա մասնագետը 2016-ի ամռանն էր գլխավորել մոսկովյան ակումբը, որի հետ 2016/17 մրցաշրջանում դարձավ Ռուսաստանի չեմպիոն, այնուհետեւ նվաճեց երկրի Սուպերգավաթը:

Ռուսաստանի ընթացիկ առաջնության 11-րդ տուրից հետո «Սպարտակը» 18 միավորով 6-րդ տեղում է: Նախօրեին մոսկովյան ակումբը 2:3 հաշվով տնային պարտություն էր կրել Տուլայի «Արսենալից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում