21:41  ,  22 հոկտեմբերի, 2018

Գերմանական կայքը ծաղրել է «Բավարիային» (ֆոտո)

Գերմանական TZ կայքը հեգնանքով է անդրադարձել Բունդեսլիգայի 8-րդ տուրում Մյունխենի «Բավարիայի» արտագնա հաղթանակին «Վոլֆսբուրգի» նկատմամբ:

«Բավարիայի» ղեկավարների ցնցող ասուլիսից ու «Բավարիայի» արտագնա հաղթանակից հետո մենք ամփոփեցինք հանգստյան օրերի արդյունքները: «Բավարիան» սուպեր է»,- նշված է TZ կայքում: Հատկանշական է, որ «սուպեր» բառը հոդվածում նշված է մի քանի տասնյակ անգամ:

Հիշեցնենք, որ վերջերս «Բավարիայի» ղեկավարներն անցկացրել էին ասուլիս եւ լրագրողներին մեղադրել թիմին խիստ քննադատության ենթարկելու համար:

«Վոլֆսբուրգի» դեմ խաղի արդյունքում մյունխենցիները բոլոր մրցաշարերում ընդհատեցին 4-խաղյա առանց հաղթանակների շարքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում