12:35  ,  22 հոկտեմբերի, 2018

Կարեն Խաչանովը` աշխարհի 19-րդ ռակետ, Մարգարիտա Գասպարյանը եւս առաջադիմել է

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հոկտեմբերի 22-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Տղամարդկանց պայքարում առաջին ռակետի կոչումը պահպանել է իսպանացի Ռաֆայել Նադալը, որին հաջորդում են սերբ Նովակ Ջոկովիչը եւ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը Մոսկվայում ավարտված Կրեմլի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը նվաճելուց հետո բարձրացել է 19-րդ տեղ՝ դառնալով Ռուսաստանի առաջին ռակետ: 22-ամյա Խաչանովն առաջին անգամ է հայտնվում ATP-ի լավագույն 20-յակում:

Կանանց դասակարգման առաջատարը շարունակում է մնալ ռումինացի Սիմոնա Հալեպը, իսկ ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանն առաջադիմել է 15 աստիճան եւ հայտնվել 109-րդ տեղում:

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 7660
2 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 7445
3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) –  6260
4 (4). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) – 5760
5 (5). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) – 5025
6 (6). Մարին Չիլիչ (Խորվաթիա) – 4185
7 (7). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) – 3825
8 (8). Կեւին Անդերսոն (ՀԱՀ) – 3730
9 (10). Ջոն Իզներ (ԱՄՆ) – 3380
10 (9). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – 3335

19 (26). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 1845

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (1). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 6921
2 (3). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) - 5375
3 (2). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) - 5086
4 (4). Նաոմի Օսակա (Ճապոնիա) - 4740
5 (7). Պետրա Կվիտովա (Չեխիա) - 4255
6 (8). Սլոան Սթիվենս (ԱՄՆ) - 3943
7 (6). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) - 3850
8 (5). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 3840
9 (10). Կիկի Բերտենս (Հոլանդիա) - 3710
10 (14). Դարիա Կասատկինա (Ռուսաստան) - 3315

109 (124). Մարգարիտա Գասպարյան (Ռուսաստան) - 552

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում