11:02  ,  22 հոկտեմբերի, 2018

MLS. Դիեգո Մարաշլյանը` դուբլի հեղինակ

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելեսը» 2:2 հաշվով է ավարտել «Վանկուվերի» դեմ տնային հանդիպումը:

«Լոս Անջելեսի» կազմում դուբլի հեղինակ է դարձել 20-ամյա ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը, որն աչքի է ընկել 5-րդ եւ 15-րդ րոպեներին: Ընթացիկ առաջնությունում Մարաշլյանը գոլերի քանակը հասցրել է 12-ի:

«Լոս Անջելես Գելաքսին» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գոլի ու գոլային փոխանցման օգնությամբ 3:1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Մինեսոտայի» նկատմամբ:

37-ամյա Իբրահիմովիչն աչքի է ընկել 5-րդ խաղում անընդմեջ եւ այս մրցաշրջանում 22-րդ գոլը խփել ամերիկյան ակումբի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում