10:40  +04,  22 հոկտեմբերի, 2018

Կիմի Ռայկոնենը՝ ԱՄՆ-ի Մեծ մրցանակի հաղթող

Ֆորմուլա-1-ի ԱՄՆ-ի Մեծ մրցանակի հաղթողի կոչումը նվաճեց «Ֆերարիի» ֆինն արշավորդ Կիմի Ռայկոնենը:

«Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենը գրավեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց ընդհանուր հաշվարկի առաջատար, «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը: «Ֆերարիի» գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելը 5-րդն էր:

ԱՄՆ-ի Մեծ մրցանակից հետո Լյուիս Հեմիլթոնը 346  միավորով պահպանեց ընդհանուր հաշվարկի առաջատարի դիրքը: Երկրորդ տեղում գտնվող Սեբաստիան Ֆետելն ունի 276  միավոր, իսկ «Ֆերարիի» երկրորդ համար Կիմի Ռայկոնենը 221  միավորով երրորդն է: Առաջնության ավարտին մնացել է 4 փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: