10:25  ,  22 հոկտեմբերի, 2018

NBA. Չեմպիոնի առաջին պարտությունն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 98:100 հաշվով պարտվեց «Դենվերին»: Սա NBA-ի գործող չեմպիոնի առաջին պարտությունն էր այս մրցաշրջանում:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» առաջատարներից Ստիվեն Կարին, որը հավաքել է 30 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Ստիվեն Կարիի անցումն ու փոխանցումը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Դենվեր» – «Գոլդեն Սթեյտ»՝ 100:98 (17:25, 30:24, 33:21, 20:28)

«Քլիվլենդ» – «Ատլանտա»՝ 111:133 (34:24, 26:40, 26:28, 25:41)

«Օկլահոմա» – «Սակրամենտո»՝ 120:131 (32:34, 24:34, 34:29, 30:34)

«Կլիպերս» – «Հյուսթոն»՝ 115:112 (29:24, 25:29, 39:31, 22:28)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում