09:50  ,  22 հոկտեմբերի, 2018

MLS. Ռունիի դուբլը հաղթական էր, Մովսիսյանը դուրս եկավ փոխարինման

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Դի Սի Յունայթեդը» տանը 3:1 հաշվով հաղթել է «Նյու Յորքի «Սիթիին»: Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին, իսկ հյուրերից աչքի է ընկել իսպանացի ռմբարկու Դավիդ Վիլյան:

«Չիկագո Ֆայրը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է «Ատլանտա Յունայթեդին»:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Չիկագո Ֆայրի» կազմում փոխարինման է դուրս եկել 73-րդ րոպեին, երբ հաշիվը 1:2 էր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին եւ 16-ին Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել էր Ջիբրալթարի (0:1) ու Մակեդոնիայի (4:0) դեմ Ազգերի լիգայի խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում