23:59  ,  21 հոկտեմբերի, 2018

Ռակիտիչ. Պետք է հավաքվենք եւ ապացուցենք, որ առանց Մեսիի կարող ենք հաղթել

«Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսիի վնասվածքի եւ թիմի հնարավորությունների մասին առանց արգենտինացի հարձակվողի:

«Մենք տխրել ենք, բայց սա ֆուտբոլ է: Մեսին տուժել է՝ թիմին օգնելով: Պետք է հավաքվենք եւ ապացուցենք, որ առանց Մեսիի կարող ենք հաղթել: Նրան մաղթում ենք առողջություն»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է Football Espana-ն:

Հիշեցնենք, որ «Սեւիլիայի» դեմ խաղում (4:2 հաշվով հաղթել է «Բարսելոնան») Մեսին աջ ձեռքի կոտրվածք է ստացել եւ բաց կթողնի մոտ երեք շաբաթ: Իսպանիայիառաջնության 9 տուրից հետո «Բարսելոնան» 18 միավորով առաջին տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում