22:52  ,  21 հոկտեմբերի, 2018

«Ռեալը» մոտ է Լոպետեգիի պաշտոնանկությանը

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մոտ է թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին պաշտոնից հեռացնելուն, հաղորդում է Sky Sports-ը:

«Ռեալը» բոլոր մրցաշարերում արդեն հինգ հանդիպում անընդմեջ հաղթանակ չի տարել: Հոկտեմբերի 23-ին Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Ռեալը» տանը կխաղա չեխական «Վիկտորիա Պլզենին»:

Հիշեցնենք, որ Լոպետեգին «Ռեալը» գլխավորել է հունիսին՝ Իսպանիայի հավաքականից հեռանալով: Նա փոխարինեց ֆրանսիացի Զինեդին Զիդանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում