21:49  ,  21 հոկտեմբերի, 2018

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում Մյոնխենգլադբախը տանը խաղաց «Մայնցի» հետ եւ առավելության հասավ 4:0 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը:

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 17 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ առաջատար Դորտմունդի «Բորուսիայից» հետ է 3 միավոր: «Մայնցը» 9 միավորով 12-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Մայնց»՝ 4:0

Յոնաս Հոֆման, 21, 53, 63, Տորգան Ազար, 58

«Հերտա» - «Ֆրայբուրգ»՝ 1:1

Օնդրեյ Դուդա, 7 – Ռոբին Կոխ, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում