20:09  ,  21 հոկտեմբերի, 2018

Խաչանովն առաջին անգամ կբարձրանա համաշխարհային դասակարգման 19-րդ տեղ

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը կարիերայում առաջին անգամ կբարձրանա համաշխարհային դասակարգման 19-րդ տեղ:

Այդ ցուցանիշը հայ մարզիկը կունենա Կրեմլի գավաթի խաղարկության եզրափակիչում ֆրանսիացի Ադրիանո Մանարինոյին հաղթելու շնորհիվ:

Նա նվաճեց ATP շարքի երրորդ տիտղոսը կարիերայում: Խաչանովը դարձյալ կդառնա Ռուսաստանի առաջին ռակետ:

Ռուսաստանում նրա հիմնական մրցակից Դանիիլ Մեդվեդեւը կզբաղեցնի 20-րդ տեղը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում