Ռուսաստանցի Կարեն Խաչանովը նվաճեց Մոսկվայում ավարտված Կրեմլի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը: Եզրափակիչում հայ մարզիկը մրցեց ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ եւ առավելության հասավ երկու սեթում: Պայքարը տեւեց 55 րոպե եւ ավարտվեց 6:2, 6:2 հաշվով:
Խաչանովը կարիերայի ընթացքում երրորդ տիտղոսը նվաճեց ATP շարքի մրցաշարերում:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 800 հազար դոլար էր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում