18:56  ,  21 հոկտեմբերի, 2018

Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեի» հաղթանակն ու երրորդ տեղը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում «Մոնպելյեն» ընդունեց «Բորդոյին»: Դաշտի տերերը Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր-Զաքարյանի գլխավորությամբ տարան վստահ հաղթանակ 2:0 հաշվով:

«Մոնպելյեն» Ֆրանսիայի առաջնությունում 9 հանդիպում անընդմեջ պարտություն չի կրել եւ 19 միավորով երրորդ տեղում է: «Բորդոն» ունի 14 միավոր եւ 8-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 10-րդ տուր

«Մոնպելյե» - «Բորդո»՝ 2:0

Գաետան Լաբորդե, 17, Անդի Դելորտ, 53, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով