17:50  ,  21 հոկտեմբերի, 2018

Չավին համեմատել է Մեսիին եւ Նեյմարին

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի նախկին առաջատարներից, Քաթարի «Ալ Սադ» թիմի կիսապաշտպան Չավին համեմատել է կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին եւ «Բարսելոնայից» ֆրանսիական ՊՍԺ տեղափոխված բրազիլացի հարձակվող Նեյմարին:

«Նեյմարն ու Մեսին բացարձակ տարբեր են: Լեոյի մոտ տեսնում եմ իսկական ֆուտբոլային հասունություն: Նա ամեն ինչ անում է լավ եւ կայուն: Նեյմարը դեռ պետք է հասունանա, բայց նա ունի հրաշալի ֆուտբոլիստ դառնալու ներուժ: Նա դեռ զարգանալու տեղ ունի, բայց արդեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը:

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում