16:47  ,  21 հոկտեմբերի, 2018

«Ալաշկերտն» ուժեղ էր «Գանձասար-Կապանից»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալեց «Գանձասար-Կապանին» եւ առավելության հասավ Ուրոշ Նենադովիչի միակ գոլի շնորհիվ՝ 1:0:

«Ալաշկերտը» 11 խաղից հետո 22 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ առաջատար «Լոռիից»: «Գանձասար-Կապանը» 9 միավորով 7-րդն է:

Հայաստանի առաջնություն, 12-րդ տուր

«Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան»՝ 1:0

Ուրոշ Նենադովիչ, 38

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»՝ 18:00-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում