15:30  ,  21 հոկտեմբերի, 2018

ԱԱ-2018. Գրիգոր Գրիգորյանի երկրորդ տպավորիչ հաղթանակը՝ 9:2

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը (ուղիղ եթեր) Հայաստանի երեք ներկայացուցիչներից Գրիգոր Գրիգորյանը տարավ երկրորդ տպավորիչ հաղթանակը: 

79 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը գոտեմարտեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռաշիդ Կուրբանովի հետ եւ պարտության մատնեց 9:2 հաշվով:

Որակավորման փուլում Գրիգոր Գրիգորյանը մրցել էր Ռումինիայի ներկայացուցիչ Օմարասխաբ Նաժմուդինովի հետ եւ առավելության հասել 10:7 հաշվով: 

57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակիչում 0:10 հաշվով պարտվել է ռուսաստանցի Զավուր Ուգուեւին, 65 կգ քաշային կարգի որակավորման գոտեմարտում Վալոդյա Ֆրանգուլյանը 2:9 հաշվով պայքարը տանուլ տվեց մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիեւին, իսկ առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից 74 կգ քաշային Վալտեր Մարգարյանը 1/16 եզրափակիչում 4:10 հաշվով պարտվել էր բելառուս Ազամատ Նուրիկովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում