15:21  ,  21 հոկտեմբերի, 2018

ԱԱ-2018. Միհրան Ջաբուրյանը պարտվեց՝ 0:10

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը (ուղիղ եթեր) Հայաստանի ներկայացուցիչներից միայն 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից: Նրա մրցակիցը ռուսաստանցի Զավուր Ուգուեւն էր, որն առավելության հասավ 10:0 հաշվով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին 79 կգ քաշային կարգի որակավորման փուլում Գրիգոր Գրիգորյանը մրցեց Ռումինիայի ներկայացուցիչ Օմարասխաբ Նաժմուդինովի հետ եւ առավելության հասավ 10:7 հաշվով: Գրիգոր Գրիգորյանը մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռաշիդ Կուրբանովը:

65 կգ քաշային կարգի որակավորման գոտեմարտում Վալոդյա Ֆրանգուլյանը մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիեւի հետ եւ պարտություն կրեց 2:9 հաշվով՝ չկարողանալով դուրս գալ 1/8 եզրափակիչ:

Առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից 74 կգ քաշային Վալտեր Մարգարյանը 1/16 եզրափակիչում 4:10 հաշվով պարտվել էր բելառուս Ազամատ Նուրիկովին եւ լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում