14:46  ,  21 հոկտեմբերի, 2018

Ռուսաստանի ներկայացուցիչները՝ Երեւանյան մարաթոնի հաղթողներ (ֆոտո)

Ռուսաստանի ներկայացուցիչների հաղթանակով ավարտվեց Երեւանի 2800-ամյակին նվիրված մարաթոնյան վազքը:  Երեւանյան մարաթոնը միջազգային էր. մասնակցում էր 40 երկրի 2800 վազորդ: Վազորդների մեծամասնությունը պրոֆեսիոնալ մարզիներ էին: Մասնակիցների շարքերում էին նաեւ աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամները:

#Yerevan2800 տոնատարությունների շարքում մարաթոնյան վազքն ամենամյա մարաթոնից տարբերվեց. այս տարի առաջին անգամ վազորդները հաղթահարեցին Հայաստանում անցկացվող մարաթոնների մեջ ամենաերկար մրցատարածությունը՝ 42.2 կմ, որի հաղթողները ճանաչվեցին տղամարդկանց պայքարում՝ ռուս Վիկտոր Խախուդսկին 02:56:47 արդյունքով: Կանանց պայքարում՝ ռուսաստանաբնակ Քրիստինե Վարդանյանը 03:38:51 արդյունքով: Ամենաերկար մրցատարածության հաթողները պարգեւատրվեցին գումարնեով՝ 375 հազարական դրամ:

11.5 կմ-ի հաղթողներն են Մարինա Սվիցինա եւ հայաստանցի Երվանդ Մկրտչյանը: Ի դեպ Երվանդ Մկտչյանը 4-րդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում այս մրցատարածությունում: Վազորդներն արժանացան 225 հազարական դրամի:

5 կմ մրցատարածության կանանց հաղթողը Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Հարությունյանն է, տղամադկանց պայքարում Հարություն Հարթությունյանը: Այս տարածության հաղթողներն արժանացան 150 հազարական դրամների:

21 կմ մրցատարածության հաղթողների շարքում հայ չկար. Այս տարածության հաղթողները եւս դրամական պարգեւների արժանացան, նույնքան, որքան 42.2 կմ տարածության հաղթողները՝ 375 հազար դրամ: Դրամական պագեւների արժանացան նաեւ ըստ հերթականության բոլոր մրցատարածությունների երկրորդ եւ երրորդ տեղերի հաղթողները կանանց եւ տղամարդկանց պայքարում: Երեւանյան մարաթոնի բոլոր մասակիցներն ստացան մեդալներ եւ պատվոգրեր:

Ի դեպ, առաջինը եզրագիծը հատողներն անցան նաեւ հատուկ դոպինգ ստուգում, որն իրականացնում էր Հանրապետական սպորտային բժշկության կենտրոնի եւ հակադոպինգային ծառայության մասնագետ, դոպինգ ստուգման սպա Անժելա Սահակյանը:

Լուսինե Շահբազյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս