15:12  ,  21 հոկտեմբերի, 2018

Goa International Open. Լեւոն Բաբուջյանի եւ Սամվել Տեր-Սահակյանի հաջողությունը

Հնդկաստանի Գոա քաղաքում անցկացված շախմատի Goa International Open Grandmasters Chess Tournament 2018 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Լեւոն Բաբուջյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը բաժանել են երկրորդ տեղը՝ հաղթող Պույա Իդանիից (Հնդկաստան) հետ մնալով կեսական միավոր:

Հայ գրոսմայստերները վաստակել են 8-ական միավոր եւ բաժանել են 2-6-րդ տեղերը: Լեւոն Բաբուջյանը լրացուցիչ ցուցանիշով գրավել է երկրորդ տեղը, Սամվել Տեր-Սահակյանը՝ չորրորդ տեղը:

150 մասնակիցների թվում է եղել նաեւ Հայաստանի երրորդ ներկայացուցիչ, միջազգային վարպետ Ռաֆայել Բակունցը, որը 7 միավորով գրավել է 17-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում