13:52  ,  21 հոկտեմբերի, 2018

ԱԱ-2018. Գրիգոր Գրիգորյանի գեղեցիկ հաղթանակը՝ 10:7 (ուղիղ եթեր)

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը (ուղիղ եթեր) Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակով մեկնարկեց Գրիգոր Գրիգորյանը: 79 կգ քաշային կարգի որակավորման փուլում հայ մարզիկը մրցեց Ռումինիայի ներկայացուցիչ Օմարասխաբ Նաժմուդինովի հետ եւ առավելության հասավ 10:7 հաշվով: Գրիգոր Գրիգորյանը մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռաշիդ Կուրբանովը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին 65 կգ քաշային կարգի որակավորման գոտեմարտում Վալոդյա Ֆրանգուլյանը մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիեւի հետ եւ պարտություն կրեց 2:9 հաշվով՝ չկարողանալով դուրս գալ 1/8 եզրափակիչ:

Առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից 74 կգ քաշային Վալտեր Մարգարյանը 1/16 եզրափակիչում 4:10 հաշվով պարտվել է բելառուս Ազամատ Նուրիկովին եւ լքել պայքարը:

Հոկտեմբերի 21-ին 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Նրա մրցակիցը կլինի ռուսաստանցի Զավուր Ուգուեւը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում