13:18  +04,  21 հոկտեմբերի, 2018

ԱԱ-2018. Վալոդյա Ֆրանգուլյանը պարտվեց մեկնարկում՝ 2:9 (ուղիղ եթեր)

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը (ուղիղ եթեր) Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտավ Վալոդյա Ֆրանգուլյանը:

65 կգ քաշային կարգի որակավորման գոտեմարտում հայ ըմբիշը մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիեւի հետ եւ պարտություն կրեց 2:9 հաշվով՝ չկարողանալով դուրս գալ 1/8 եզրափակիչ:

Առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Վալտեր Մարգարյանը 74 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում 4:10 հաշվով պարտվել էր բելառուս Ազամատ Նուրիկովին եւ լքել պայքարը:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաեւ Միհրան Ջաբուրյանը (57 կգ), 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ):

Հոկտեմբերի 21-ին Միհրան Ջաբուրյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Նրա մրցակիցը կլինի ռուսաստանցի Զավուր Ուգուեւը: Գրիգոր Գրիգորյանը որակավորման փուլում կմրցի Ռումինիայի ներկայացուցիչ Օմարասխաբ Նաժմուդինովի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ