12:19  ,  21 հոկտեմբերի, 2018

Պիկե. Մեսին լավագույնն է աշխարհում, բայց նրա բացակայությունը շատ չի ազդի մեր խաղի վրա

Մեսին լավագույնն է աշխարհում, բայց նրա բացակայությունը շատ չի ազդի մեր խաղի վրա, ասել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպումից հետո: Այդ խաղում կատալոնական ակումբը հաղթել էր 4:2 հաշվով: Մեսին ստացել է ձեռքի վնասվածք եւ բաց կթողնի մոտ երեք շաբաթ:

«Երբ Մեսին մեզ հետ է, նա վստահություն է հաղորդում թիմին: Իհարկե, մենք ստիպված կլինենք վերադասավորվել առանց Մեսիի: Բայց «Բարսելոնան» պետք է առաջ շարժվի նաեւ առանց Մեսիի»,- Պիկեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

31-ամյա Մեսին աջ ձեռքի կոտրվածք է ստացել: Ընթացիկ մրցաշրջանում Մեսին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում