08:40  ,  21 հոկտեմբերի, 2018

Մեկնարկեց Երեւանի օրվան նվիրված մարաթոնյան վազքը (ֆոտո)

Մեկնարկեց Երեւանի օրվան նվիրված մարաթոնյան վազքը 42.2 կմ տարածությամբ: Երեւանյան մարաթոնին մասնակցում է 2800 վազորդ:

Ի դեպ վազորդների մեջ շատ են օտարերկրացիները: Մարաթոնյան վազքը մեկնարկեց Երեւանի Շահումյան հրապարակից, կանցնի Երեւանի գրեթե բոլոր փողոցներով, եզրագիծը կրկին Շահումյան հրապարակն է:

Վազորդներին ուղեկցում են ոստիկանական մեքենաներ:

Երեւանյան մարաթոնը մեկնարկեց Երեւանի ժամանակով 8:10, իսկ start-ից առաջ հնչեց Հայաստանի օրհներգը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում