01:35  ,  21 հոկտեմբերի, 2018

Մեսին չի խաղա 3 շաբաթ եւ բաց կթողնի նաեւ «Էլ Կլասիկոն» (ֆոտո)

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ձեռքի վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի նվազագունը 3 շաբաթ, հայտնում է կատալոնական ակումբի կայքը:

Դա նշանակում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի նաեւ Մադրիդի «Ռեալի» դեմ իսպանական Պրիմերայի հաջորդ տուրի խաղին, որն անցկացվելու է հոկտեմբերի 28-ին Բարսելոնայում: Նա կարող է բաց թողնել կատալոնական ակումբի հաջորդ 6 խաղերը:

Մեսին վնասվածք էր ստացել «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղում (4:2), որում փոխարինվել էր 26-րդ րոպեին: Նա ձեռքը վնասել էր «Սեւիլիայի» կիսապաշտպան Ֆրանկո Վասկեսի հետ պայքարելիս: Խաղի ժամանակ Մեսին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ձեռքի կոտրվածք:

Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը «Էլ Կլասիկոների» պատմության լավագույն ռմբարկուն է եւ 18 գոլ է խփել «Ռեալի» դեմ խաղերում:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում