23:51  ,  20 հոկտեմբերի, 2018

Թիերի Անրիի նորամուտն անհաջող ստացվեց գլխավոր մարզիչի պաշտոնում

Ֆրանսիայի հավաքականի եւ «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրիի նորամուտը «Մոնակոյի» գլխավոր մարզիչի պաշտոնում հաջող չստացվեց: Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում «Մոնակոն» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Ստրասբուրգին»:

Դա Անրիի առաջին հանդիպումն էր գլխավոր մարզիչի կարիերայում: Նախկինում նա աշխատել էր «Արսենալի» եւ Բելգիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում:

Հիշեցնենք, որ Թիերի Անրին «Մոնակոյի» ակադեմիայի սան է: «Մոնակոյի» գլխավոր թիմում նա խաղացել է 1994-1999-ը:

Ֆրանսիայի առաջնություն, 10-րդ տուր

«Ստրասբուրգ» - «Մոնակո»՝ 2:1

Ադրիեն Թոմասոն, 17, Լեո Մոթիբա, 85 – Յուրի Տելեմանս, 90+1 (11մ)

Հեռացում՝ Սեմյուել Գրանդսիր, 66 («Մոնակո»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով