22:26  ,  20 հոկտեմբերի, 2018

Սալահի գոլը հաղթական էր (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 9-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Հադերսֆիլդի» նկատմամբ: Հյուրերի հաղթական գոլն առաջին խաղակեսում խփեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը (տեսանյութ):

Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը վաստակեց 23 միավոր եւ հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մանչեսթեր Սիթիին»:

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Հադերսֆիլդ» - «Լիվերպուլ»՝ 0:1

Մոհամեդ Սալահ, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս