21:54  ,  20 հոկտեմբերի, 2018

«Յուվենտուսն» առաջին միավորները կորցրեց A Սերիայում, Ռոնալդուի գոլը (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունում Թուրինի «Յուվենտուսի» հաղթարշավը չշարունակվեց 9-րդ տուրում: Իտալիայի չեմպիոնն ընդունեց «Ջենոային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1 (տեսանյութ):

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլին հյուրերը երկրորդ խաղակեսում պատասխանեցին բրազիլացի կիսապաշտպան Դանիել Բեսայի դիպուկ հարվածով:

«Յուվենտուսն» առաջին անգամ չհաղթեց Իտալիայի ընթացիկ առաջնությունում, բայց 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ջենոան» 13 միավորով 10-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Յուվենտուս» - «Ջենոա»՝ 1:1

Կրիշտիանու Ռոնալդու, 18 – Դանիել Բեսա, 67

«Ուդինեզե» - «Նապոլի»՝ 0:3 (տեսանյութ)

Ֆաբիան Ռուիս, 14, Դրիս Մերտենս, 82 (11մ), Մարկո Ռոգ, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում