21:16  ,  20 հոկտեմբերի, 2018

Կարեն Խաչանովը հաղթեց Ռուսաստանի առաջին ռակետին եւ դուրս եկավ եզրափակիչ

Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը նվաճեց Մոսկվայում անցկացվող թենիսի Կրեմլի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր:

Կիսաեզրափակիչում մոսկվացի 22-ամյա թենիսիստը 3 սեթում առավելության հասավ Ռուսաստանի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդեւի նկատմամբ: 1 ժամ րոպե 49 տեւած մրցախաղում Խաչանովը հաղթեց 6:1, 6:7, 6:3 հաշվով:

Եզրափակիչում հայ թենիսիստի մրցակիցը կլինի ֆրանսիացի Ադրիան Մանարինոն, որը պայքարից դուրս թողեց իտալացի Անդեաս Սեպիին՝ 7:5, 7:5:

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում Դանիիլ Մեդվեդեւը 21-րդն է, իսկ Կարեն Խաչանովը 26-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում