21:01  ,  20 հոկտեմբերի, 2018

Ռոբերտ Արզումանյանն ավարտել է կարիերան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն ավարտել է կարիերան: Այդ մասին «Արցախ» - «Լոռի» Հայաստանի Բարձրագույն խմբի 12-րդ տուրի խաղից հետո հայտնեել է երեւանյան ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:

33-ամյա Արզումանյանն այս ամռանն էր պայմանագիր կնքել «Արցախի» հետ, որի կազմում չմասնակցեց պաշտոնական հանդիպման: Վերջին շրջանում նա հանդես չէր գալիս վնասվածքի պատճառով:

Ռոբերտ Արզումանյանը 2005-2016-ը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 74 հանդիպման եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում», դանիական «Ռանդերսում», լեհական «Յագելոնիայում», ռուսական «ԲՄԱ-Էներգիայում», ղազախական «Ակտոբեում», Պերմի «Ամկարում» եւ Կարագանդայի «Շախտյորում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում