20:54  ,  20 հոկտեմբերի, 2018

ՊՍԺ-ի գոլառատ հաղթարշավը շարունակվում է (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզում 5:0 հաշվով պարտության մատնեց «Ամյենին»: Մեկական անգամ աչքի ընկան բրազիլացի պաշտպան Մարկինյոսը, ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն, գերմանացի վինգեր Յուլիան Դրաքսլերը, ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեն ու ֆրանսիացի հարձակվող Մուսա Դիաբին (տեսանյութ):

19-ամյա Մբապեն 9-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում եւ, մեկ գոլով շրջանցելով իր ակումբակից Նեյմարին, միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը:

ՊՍԺ-ն տարավ 10-րդ անընդմեջ հաղթանակը եւ 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ֆրանսիայի առաջնություն, 10-րդ տուր

ՊՍԺ - «Ամյեն»՝ 5:0

Մարկինյոս, 12, Ադրիեն Ռաբիո, 42, Յուլիան Դրաքսլեր, 80, Կիլիան Մբապե, 82, Մուսա Դիաբի, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում