19:55  +04,  20 հոկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Սիթին» խփեց 5 գոլ, Դե Բրույնեն վերադարձավ խաղադաշտ (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Բարնլիի» դարպասը: Մանչեսթերցիների կազմում 58-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ բելգիացի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն, որն առաջին հանդիպումն անցկացրեց վնասվածքից հետո: Դե Բրույնեն խաղադաշտից բացակայում էր օգոստոսից, երբ ստացել էր ծնկի վնասվածք:

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմը 23 միավորով բարձրացավ առաջին տեղ: Այս տուրում մանչեսթերցիներին կարող է հավասարվել միայն «Լիվերպուլը», որը հոկտեմբերի 20-ին կհյուրընկալվի «Հադերսֆիլդին»: 

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի»՝ 5:0 (տեսանյութ)

Սերխիո Ագուերո, 17, Բերնարդո Սիլվա, 54, Ֆերնանդինյո, 56, Ռիհադ Մահրեզ, 83, Լերոյ Սանե, 90

«Վեստ Հեմ» - «Տոտենհեմ»՝ 0:1 (տեսանյութ)

Էրիկ Լամելա, 44

«Կարդիֆ» - «Ֆուլհեմ»՝ 4:2

Ջոշ Մրֆի, 15, Բոբի Ռեիդ, 20, Կալում Պետերսոն, 65, Կադիմ Հարիս, 88 – Անդրե Շյուրլե, 11, Ռայան Սեսենյոն, 34

«Նյուքասլ» - «Բրայթոն»՝ 0:1 (տեսանյութ)

Բերամ Կեյալ, 27

«Վուլվերհեմփթոն» - «Ուոթֆորդ»՝ 0:2

Էթյեն Կապու, 20, Ռոբերտո Պերեյրա, 21

«Բորնմութ» - «Սաութհեմփթոն»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով