19:24  +04,  20 հոկտեմբերի, 2018

«Բավարիան» ընդհատեց առանց հաղթանակների շարքը, «Բորուսիան» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Գերմանական Բունդեսլիգայի 8-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ, իսկ առաջատար Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Շտուտգարտի» դարպասը: «Բավարիայից» դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, իսկ հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը 57-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ 2:0 հաշվի ժամանակ:

Բոլոր մրցաշարերում «Բավարիան» ընդհատեց 4-խաղյա առանց հաղթանակների շարքը եւ 15 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, իսկ Դորտմունդի «Բորուսիան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 20 միավորով:

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 1:3 (տեսանյութ

Վաուտ Վեգորստ, 63 – Ռոբերտ Լեւանդովսկի, 30, 49, Խամես Ռոդրիգես, 72

Հեռացում՝ Արյեն Ռոբեն, 57 («Բավարիա»)

«Շտուտգարտ» - «Բորուսիա Դ.»՝ 0:4 (տեսանյութ

Ջադոն Սանչո, 3, Մարկո Ռոյս, 23, Պակո Ալկասեր, 25, Մաքսիմիլիան Ֆիլիպ, 85

«Բայեր» - «Հանովեր»՝ 2:2

Լարս Բենդեր, 34, Քարիմ Բելարաբի, 90+4 – Ֆլորան Մուսլիջա, 25, Մարտինս Ֆելիպե, 54

Հեռացում՝ Մարտինս Ֆելիպե, 58 («Հանովեր»)

Չիրացված 11 մետրանոց՝ Վենդել, 7 («Բայեր»)

«Նյուրնբերգ» - «Հոֆենհայմ»՝ 1:3

Հանո Բերենս, 18 – Ռեիս Նելսոն, 50, 57, Ադամ Սալաի, 67

«Աուգսբուրգ» - «Լայպցիգ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ