15:49  ,  20 հոկտեմբերի, 2018

«Լոռին» կամային հաղթանակ տարավ «Արցախի» նկատմամբ  

«Արցախ» - «Լոռի» խաղով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 12-րդ տուրը: Երեւանի նախկին «Միկա» սատդիոնում կայացած խաղում «Լոռին» կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով:

Հիշեցնենք, որ այս թիմերի միջեւ առաջին շրջանի խաղում եւս 3:2 հաշվով հաղթել էր «Լոռին»:

Այս հաղթանակից հետո Վանաձորի թիմը վաստակեց 23 միավոր եւ առաջին տեղում է: «Արցախը» 6 միավորով 8-րդն է:

Հայաստանի առաջնություն, 12-րդ տուր

«Արցախ» - «Լոռի»՝ 2:3

Էդուարդ Ավագյան, 8, Ակմալ Բախտիյարով, 90+3 – Դեզիրե Ջոնել, 24, 88, Իսահ Ալիյու, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում