14:34  ,  20 հոկտեմբերի, 2018

Խոակին Բոգոսյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Պերուի առաջնության հերթական տուրում «Սպորտ Ուանկայոն» 3:3 հաշվով է ավարտել «Այաչուչոյի» դեմ տնային հանդիպումը:

Դաշտի տերերի երրորդ գոլը 82-րդ րոպեին խփել է ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը, որը ձեւակերպել է հանդիպման վերջնական հաշիվը: 31-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 66-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում