12:25  ,  20 հոկտեմբերի, 2018

Նեյմարը հերքել է «Բարսելոնա» վերադառնալու մասին լուրերը (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հերքել է կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու մասին լուրերը:

Բրազիլիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստն Ինստագրամում հրապարակել է «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ մի քանի հոդվածներ՝ նշելով, որ դա սխալ տեղեկատվություն է:

Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայում» խաղացել է 2013–2017 թվականներին եւ ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Նեյմարի ու ՊՍԺ-ի միջեւ պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ 2020 թվականի ամռանը նա կարող է 200 միլիոն եվրոյի դիմաց հեռանալ ակումբից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English