14:27  ,  20 հոկտեմբերի, 2018

Արթուր Սարկիսովը «Ենիսեյին» օգնեց վաստակել մեկ միավոր

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Օրենբուրգի» հետ:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը դաշտի տերերի մեկնարկային կազմում խաղաց 79 րոպե: «Ենիսեյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն շարունակում է վերականգնվել վնասվածքից եւ չէր հայտավորվել հանդիպմանը:

«Ենիսեյը» 5 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Օրենբուրգ» – «Ենիսեյ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս