12:10  ,  20 հոկտեմբերի, 2018

Հայաստանի երիտասարդական հավաքականի դեմ խաղացած հարձակվողը 5 գոլ է խփել Բունդեսլիգայի խաղում եւ սահմանել ռեկորդ

Ֆրակֆուրտի «Այնտրախտի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը պենտա-տրիկի հեղինակ է դարձել «Դյուսելդորֆի» դեմ գերմանական Բունդեսլիգայի 8-րդ տուրի մեկնարկային խաղում, որում դաշտի տերերը հաղթել են 7:1 հաշվով:

Յովիչը դարձել է Բունդեսլիգայի մեկ խաղում 5 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Նա ռեկորդը գրանցել է 20 տարեկան 300 օրականում:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Սերբիայի երիտասարդական հավաքականի հարձակվողը գոլերի քանակը հասցրել է 7-ի եւ միանձնյա գլխավորել ռմբարկուների ցուցակը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Լուկա Յովիչը Սերբիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել էր Հայաստանի Մ-21 թիմ դեմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին խաղին, որն ավարտվել էր 0:0 հաշվով: Սերբական Նովի Սադում կայացած խաղում նա փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին:

Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլում Յովիչը խփել էր 7 գոլ՝ օգնելով սերբերին առաջին տեղը գրավել 7-րդ խմբում (Սերբիա, Ավստրիա, Ռուսաստան, Հայաստան, Մակեդոնիա, Ջիբրալթար):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով