Իսպանիայի առաջնությունում մեկնարկեց 9-րդ տուրը: «Ալավեսը» Վիգոյում հյուրընկալվեց «Սելտային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գոլը 58-րդ խփեց կիսապաշտպան Թոմաս Պինան՝ օգտվելով պաշտպան Վիկտոր Լագուարդիայի փոխանցումից:
«Ալավեսը» 17 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Սելտան» 10 միավորով 10-րդ տեղում է:
Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր
«Սելտա» - «Ալավես»՝ 0:1 (տեսանյութ)
Թոմաս Պինա, 58
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում