16:05  ,  20 հոկտեմբերի, 2018

Կարեն Խաչանով. Չէի սպասում, որ ամեն բան այսքան հեշտ ու արագ կդասավորվի

Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Մոսկվայում անցկացվող թենիսի Կրեմլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում բոսնիացի Միրզա Բաշիչի նկատմամբ հաղթանակը 6:2, 7:6 հաշվով:

«Տպավորություններն, իհարկե, դրական են: Ես հաղթել եմ, եւ դա արդեն ուրախալի է: Մրցախաղը շատ լավ անցավ, ես վստահ սկսեցի: Տակիտիկապես արեցի այնպես, ինչպես քննարկել էինք մարզիչի հետ: Ամեն դեպքում, չէի սպասում, որ ամեն բան այսքան հեշտ ու արագ կդասավորվի: Երկրորդ սեթում ավելի բարդ էր, եւ ամեն բան վճռվեց թայ-բրեյքում:

Իհարկե, ես անհանգստանում էի: Յուրաքանչյուր մրցախաղում կան նյարդային պահեր՝ հատկապես վճռորոշ պահերին: Սակայն հենց դրանով է տարբերվում հաղթողը, որ դժվարին պահերին կարողանում է կառավարել հույզերը եւ հաղթել: Ամեն դեպքում, ով ասի, որ չի անհանգստանում, նա ստում է:

Հույս ունեմ, որ հաջորդ հանդիպման համար եւս ուժ մնացել է: Դա կիմանանք մրցախաղում»,- Խաչանովի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին կայանալիք կիսաեզրափակիչում Կարեն Խաչանովը կմրցի Ռուսաստանի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդեւի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս