09:11  +04,  20 հոկտեմբերի, 2018

Բուդապեշտում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 20-ին կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը կավարտվի հոկտեմբերի 28-ին:

Առաջինը պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները: Մեդալային առաջին օրը հանդես կգան 61 կգ, 74 կգ, 86 կգ եւ 125 կգ քաշային ըմբիշները, իսկ Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ:

Վալտեր Մարգարյանը 74 կգ քաշային կարգում կմեկնարկի 1/16 եզրափակիչից, որտեղ կհանդիիպի բելառուս Ազամատ Նուրիկովի հետ: 

Հիշեցնենք, որ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաեւ Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ):

Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Հունահռոմեականների թիմը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 24-ին:

Մաքսիմ Մանուկյանը եւ Արթուր Ալեքսանյանը աշխարհի առաջնությանը կմեկնեն աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս