23:53  +04,  19 հոկտեմբերի, 2018

Ալեգրի. Ռոնալդուն հանգիստ է եւ ջանք չի խնայում մարզումներին, մնացածը նրա անձնական գործն է

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հրաժարվել է խոսել թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դատավարության մասին՝ կապված ամերիկուհի Քեթրին Մայորգայի բռնաբարության գործի հետ։ Հիշեցնենք, որ Մայորգան Ռոնալդուին մեղադրում է 2009 թվականին Լաս Վեգասում տեղի ունեցած բռնաբարության մեջ: Ռոնադուն չի ընդունում մեղադրանը: 

«Ռոնալդուն հանգիստ է եւ ջանք չի խնայում մարզումների ժամանակ։ Մնացածը նրա անձնական գործն է, որի մասին ես չէի ցանկանա խոսել։ Ռոնալդուն մեծ ուշադրություն է սեւեռել «Յուվենտուսի» վրա եւ էլ ավելի մեծ պատասխանատվություն դրել մեր ուսերին։ Կարեւորն այն է, որ Ռոնալդուն գոլեր է խփում։ Այդ գործում նա լավագույնն է։

«Ջենոայի» դեմ խաղում կլինի ֆիզիկական ծանր պայքար։ Հավաքականների խաղերից հետո առաջին հանդիպումն առաջնությունում միշտ վտանգավոր է։ Պետք է վերադարձնել լիարժեք կենտրոնացումը։

Իտալիայի առաջնությունը մեր թիմի համար ձանձրալի չէ։ Մենք պետք է պաշտպանենք չեմպիոնի տիտղոսը»,– Ալեգրիի խոսքը մեջբերում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալիայի առաջնության 9–րդ տուրի «Յուվենտու» – «Ջենոա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: