20:48  ,  19 հոկտեմբերի, 2018

Գվարդիոլա. Դե Բրույնեն ապաքինվել է եւ պատրաստ է առաջիկա խաղին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն վերականգնվել է վնասվածքից հետո եւ պատրաստ է «Բարնլիի» դեմ Պրեմյեր լիգայի 9–րդ տուրի խաղին։

«Դե Բրույնեն արդեն երկու շաբաթ լավ աշխատում է մարզումների ժամանակ։ Երբ առանցքային խաղացողը վերադառնում է, թիմն ավելի ուժեղ է դառնում։ Սակայն առայժմ չգիտեմ՝ քանի րոպե կկարողանա խաղալ Դե Բրույնեն «Բարնլիի» դեմ»,– Գվարդիոլայի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։

Դե Բրույնեն ծնկահոդի վնասվածք էր ստացել օգոստոսին եւ կանխատեսվել էր, որ նա բաց կթողնի մոտ երեք ամիս։

«Մանչեսթեր Սիթի» – «Բարնլի» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում